Թուրքիայի հետ ունենք ուղիղ և ամենօրյա կապ․ Փաշինյան

13/06/2025 21:55 Քաղաքական

Վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև ձևավորվել է ակտիվ երկխոսություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պրահայում կայացած GLOBSEC 2025 համաժողովում այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է՝ այսօր երկու երկրները անմիջական կապի մեջ են, իսկ նախկինում դա հնարավոր չէր առանց երրորդ երկրների միջնորդության։

«Մենք մի քանի հանդիպումներ ենք ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, և այդ հանդիպումները եղել են կառուցողական։ Ճիշտ է, գետնի վրա դեռ շոշափելի արդյունքներ չունենք, սակայն ունենք կարևոր առաջընթաց։ Երեք տարի առաջ, օրինակ, եթե Հայաստանը ցանկանում էր պարզել Թուրքիայի դիրքորոշումը որևէ հարցի վերաբերյալ, ստիպված էր դիմել երրորդ երկրի միջնորդությանը։ Այսօր մենք ուղիղ կապ ունենք մեր հարևանների հետ և նույնիսկ ամենօրյա շփում»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետը հույս ունի՝ այս գործընթացը կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման և տնտեսական կապերի ամրապնդման։ Նրա համոզմամբ՝ դա ժամանակի հարց է։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։