Արմեն Գրիգորյանը չհերքեց, որ առաջիկայում Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու Էրդողանին

13/06/2025 17:34 Քաղաքական

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Ազատության» հարցին ի պատասխան չհերքեց, որ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թե ինչ օրակարգով կլինի հանդիպումը, պաշտոնյան չբացահայտեց:

Արմեն Գրիգորյանը չնշեց նաև այցի օրը՝ ասելով, որ վարչապետի աշխատակազմը տեղեկությունը կհայտնի:

Ավելի վաղ 24News-ը գրել էր, որ Փաշինյանը մեկնելու է Թուրքիա, որտեղ հանդիպելու է Էրդողանի հետ։

–00—ՅՄ