«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժպ է նշանակվել Զարուհի Ազնաուրյանը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Զարուհի Ազնաուրյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նՀիմնադրամի գրասենյակից, նշելով, որ Զարուհի Ազնաուրյանը թիմին է միացել 2019թ–ին` աշխատանքի անցնելով որպես մշտադիտարկման և գնահատման մասնագետ և 2023թ․-ից զբաղեցնում էր ծրագրերի և արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:
Իր գործունեության ընթացքում նախագծել և իրականացրել է բազմաթիվ կենսական ծրագրեր՝ ապահովելով սահմանային համայնքների համաչափ զարգացումը:
Մինչ Հիմնադրամը Զարուհին աշխատել է որպես մշտադիտարկման, գնահատման, հաշվետվողականության և ուսուցման համակարգող Save the Children միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակում։ Իր մասնագիտական կարիերայի ընթացքում Զարուհին տարբեր ոլորտներում իրականացրել է մի շարք հետազոտություններ և ուսումնասիրությունններ։
Զարուհին ավարտել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը և ունի կիրառական սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան։
Ամուսնացած է, ունի երկու որդի:
–00—ՅՄ