Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ես ստացա հստակ ուղերձ. ԵԽ գլխավոր քարտուղարն ամփոփել է այցը Հայաստան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն Հայաստան կատարած իր առաջին այցի ավարտին արտահայտել է իր անսասան աջակցությունը բարեփոխումներին և խաղաղությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Երևանում ԵԽ գրասենյակի տարածած՝ Ալեն Բերսեի Հայաստան այցելությունն ամփոփող հաղորդագրության մեջ:
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստան կատարած իր առաջին այցի ժամանակ Ալեն Բերսեն վերահաստատել է կազմակերպության անսասան աջակցությունը երկրի ժողովրդավարական զարգացմանը և կոչ արել արագորեն ստորագրել խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Զարգացման տեմպը, ժողովրդավարական բարեփոխումների ուղղությունը և իշխանությունների կողմից որդեգրված պրագմատիկ մոտեցումը Հայաստանի շարունակական ժողովրդավարական ներգրավվածության խրախուսական նշաններ են», – ասել է Ալեն Բերսեն իր երկօրյա պաշտոնական այցի ավարտին։
Նա նաև ողջունել է Հայաստանի հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ես ստացա հստակ ուղերձ. Հայաստանը Եվրոպայի խորհրդին համարում է ժողովրդավարական ճանապարհի իր հիմնական գործընկեր», – ասել է նա։
Նա ընդգծել է, որ բարեփոխումները շարունակական գործընթաց են, և Եվրոպայի խորհուրդը պատրաստ է հետևողական աջակցություն ցուցաբերել՝ երկիրն առաջ տանելու համար։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ