Մեռելածին իմպիչմենտացման հետքերով. Ռուբեն Հակոբյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Ողջունում եմ ԱԺ «Հայաստան» դաշինքի կեցվածքն ու քաղաքական դիրքորոշումը՝ իմպիչմենտ կոչվող այս օրենսդրական աճպարարության նկատմամբ։ Ավանտյուրայի տերերը այդպես էլ չհասկացան, որ տակից նենգ խաղեր տալը ներկայացնել որպես հայրենիքը փրկելու գործընթաց՝ առնվազն ազնիվ չէ եւ գավառական աֆերիստություն է։ Ընդամենը։ Այս մասին գրառում է կատարել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
«Տերերի նպատակը հստակ է՝ «Հայաստան» դաշինքի եւ, հատկապես, նրա առաջնորդի նկատմամբ ընդդիմադիր դաշտում ձեւավորել կոնսենսուս մինուս մեկ կարգավիճակ։ Թե ինչու՝ կարծում եմ ժամանակը, տերերի հետ միասին, ամեն ինչ կբացահայտի։
Ժամանակին «հալար քրտինքով» սամասվալներով փողեր աշխատած եւ դրա միջոցով այսօր քաղաքական կառույցին ու լրատվադաշտի զգալի հատվածին պատանդ պահող տերերին խորհուդ եմ տալիս վերջ տալ ընդդիմադիր դաշտը սողացող նենգությամբ ականապատելուն, ինչն ամրապնդվում է ազգակործան իշխանատենչի դիրքերը։ Նաեւ խորհուրդ եմ տալիս չզբաղվել նիկոլատեսակ պոպուլիզմով՝ քաղաքական ուժերին ու գործիչներին, ովքեր դեմ են իմպիչմենտ կոչվող այս ավանտյուրային, ստորաբար ներկայացնել որպես վիժվածքի կողնակիցներ։
Համոզված եմ, որ տերերից որեւէ մեկը չի հավատում այս գործընթացի դրական արդյունքին։ Կրկնում եմ՝ իրական տերերը բացառապես այլ նպատակներ են հետապնդում։ Եւ պատահական չէ, որ հասարակության շրջանում որոշակի ճանաչում եւ հեղինակություն ունեցող գործիչները, նաեւ ոչ նախաձեռնողների թիմից, հրաժարվել են, որպես վարչապետի թեկնածու, մասնակցել այս տրագիկոմեդիային։
Վերջում՝ ոմանց հորդորանք-պահանջ… Ովքեր իրենց գործունեությամբ բացահայտ նպաստել եւ շարունակում են նպաստել այս վիժվածքի կողմից իշխանությունը զավթելուն եւ պահպանելուն, նրանց խորհուրդ կտամ ներողություն խնդրել ժողովրդից, ապաշխարել եւ լքել ոչ միայն ընդդիմադիր, այլեւ քաղաքական դաշտն՝ ընդհանրապես։
Առայժմ այսքանը»։
–00—ՍՊ