Կոպիրկինը՝ ՀՀ նախագահին․ «Փոխադարձ կախվածության պայմաններում ևս երկրները պետք է ինքնիշխան լինեն»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Նա շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ և ի դեմս դեսպանի՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է բարեկեցություն, խաղաղություն և բարգավաճում։
«Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ: Մեր պետությունները, և իհարկե մեր ժողովուրդները հետաքրքրված են դրանով»,- ասել է ՀՀ նախագահը։
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր խոսքում նշել է, որ ինքնիշխանության հարցը առանցքային է․ «Մեր օրերում փոխադարձ կախվածությունը պետք է կապված լինի երկու երկրների կողմից ինքնիշխանության և ինքնության պահպանման հետ, իսկ ինքնիշխանությունը առաջին հերթին հնարավորություն է որոշում կայացնել՝ ելնելով ազգային շահից»,- ասել է ՌԴ դեսպանը։
–00—ՅՄ