Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա ու հանդիպելու է Էրդողանի հետ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ հանդիպում է ունենալու Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ։ Այս մասին 24News-ին հայտնել է բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը։
Մեր տեղեկություններով, Փաշինյանն ու Էրդողանը քննարկելու են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները։ Մեզ հայտնի են օրակարգի վերաբերյալ այլ ուշագրավ մանրամասներ, որոնք կապված են Բաքվի հետ «խաղաղության համաձայնագիր» կնքելու հետ, որոնք կհրապարակենք ավելի ուշ։
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, մեկնաբանելով Թուրքիա պատրաստվող այցի մասին 24News-ի տեղեկատվությունը, ասել է, որ «ՀՀ Վարչապետի բոլոր միջազգային այցերի վերաբերյալ ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»:
Ըստ էության, կառավարությունից չեն հերքում, որ Փաշինյանը մեկնելու է Անկարա ու հանդիպելու է Էրդողանի հետ:
–00—ՅՄ