Փաշինյա՛ն, Ձեր հոգևոր սնունդը ատելությունն է, ոչնչացումն ու արյունը․ Սվերդլովսկի հայերի միություն

12/06/2025 11:58 Քաղաքական

ՌԴ Սվերդլովսկի շրջանի հայերը դատապարտել են Փաշինյանին Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ թշնամական քաղաքականություն վարելու համար՝  հիշեցնելով նրան իր քաղաքականության ողբալի արդյունքների մասին։

«Իսկական Հայաստանը կար ձեր չարաբաստիկ հեղափոխությունից առաջ, երբ մենք՝ Սփյուռքի հայերս, ապրում էինք հայ լինելու արժանապատվությամբ, իսկ ձեր հիվանդ երեւակայության մեջ ապրող «իրական Հայաստանը» այսօր մնացել է թուրքերի ողորմածությանը։

Պարոն «վարչապետ», դուք արդեն ազատագրել եք Արցախը հայերից, ձեր շնորհիվ կգա այն սև օրը, երբ ձեր իսկ շուրթերով Հայաստանը կհռչակեք Արևմտյան Ադրբեջան…»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրված է ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհասփյուռ միլիոնավոր հայերի կողմից, և նրա հեղինակությունը թուլացնելու ցանկացած փորձ համայն հայության միասնությունն ու հույսը խաթարելու փորձ է։ «Ձեր հոգևոր սնունդը ատելությունն է, ձեր գործունեությունը` ոչնչացումը, ձեր առաքելությունը` արյունը, կորուստը և ցեղասպանությունը», – նշված է համայնքի ղեկավար Մասիս Նազարյանի տարածած հաղորդագրության մեջ։

–00—ԱՊ