Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին. Բաքվում ՌԴ դեսպան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Մոսկվան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը և պատրաստ է օգնել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը BakuTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ Հարավային Կովկասում խաղաղություն լինի: Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների շնորհիվ այս խաղաղությունն այժմ վերականգնվել է»,- ասել է Եվդոկիմովը :
Նրա խոսքով՝ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և շահագրգռված է երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակմամբ։
«Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ զարգացնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային երթուղիները՝ շարունակելու նրանց սահմանագծումը»,- ասել է Եվդոկիմովը։
Դիվանագետը հավելել է նաև, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը մեծ ներուժ ունեն դաշնակցային հարաբերությունները զարգացնելու համար։