«Հայաստանը» հրապարակել է խմբակցության պատգամավորների ստորագրությունները Փաշինյանի իմպիչմենտի համար
11/06/2025 19:31
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հրապարակել է խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները՝ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելու համար
«Սրանք «Հայաստան» խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրություններն են, որոնք, բավարար չեն իմպիչմենտի գործընթացը սկսելու համար։
Մանիպուլյացիաների փոխարեն հարկավոր է ուժերը կենտրոնացնել ՔՊ և անկախ պատգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ։
Մեր ստորագրությունների հրապարակումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորների թիրախավորման արշավի շարունակության դեպքում, կարծում ենք՝ այլևս բոլորը կարող են եզրահանգումներ իրականացնել գործընթացի իրական նպատակների վերաբերյալ»,- նշել է Օհանյանը։