Քաղաքական գործընթացներում վճռորոշ կարող են լինել քայլերի ալգորիթմները
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է․
«Ընտրությունների, անվստահություն հայտնելու, խաղաղ հավաքների և նմանաբնույթ այլ իրավաքաղաքական ինստիտուտների պարագայում արդյունքները պատշաճ չէ գնահատել «հաղթել», «պարտվել», «ձախողել» սպորտային հասկացութային ապարատով: Առանցքային արդյունքը ոչ այնքան ակնկալվող որոշումն է, որքան քաղաքական գործընթացներում բոլոր ուժերի իրական նկրտումները բացահայտելն ու ժողովրդի մոտ համարժեք քաղաքական գաղափարախոսություն և հետագա քայլերի համար նպաստավոր իրավիճակ ձևավորելը:
Վերջին հաշվով, այդպիսի քաղաքական գործընթացներում վճռորոշ կարող են լինել քայլերի ալգորիթմները, այդ թվում՝ տեսանելի ու ստվերային ապօրինությունները, որպիսիք բացահայտվում և հանրության համար ակնհայտ են դառնում հենց հիշյալ գործընթացների շնորհիվ:
Այսպիսով, արդյունքը սոսկ որոշումը չէ, այլ այդ որոշման վրա էապես ազդելու ունակ գործոնները, որոնք ինքնըստինքյան չեն ձևավորվում, այլ կայանում, կարծրանում են իրավաքաղաքական կոնկրետ գործընթացներում … »։
–00—ՍՊ