«Այդ կաթողիկոսն ու իր սպասավորները 2021-ին քարոզում էին ընդդեմ ՔՊ-ի». Արայիկ Հարությունյան

06/06/2025 11:18 Քաղաքական

2021 թվականին ամբողջ Եկեղեցին քարոզում էր ընդդեմ ՔՊ-ին և հանրությունը գնաց ու իր պատասխանը տվեց այդ կաթողիկոսին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Այն ժամանակ Եկեղեցու նկատմամբ վստահությունը պակաս չէր: Ես ուզում եմ, որ դուք չխառնեք ինստիտուտը եկեղացականների հետ:

Մենք նախկինում էլ ասել ենք, երբ որ Եկեղեցին որոշակի գործընթացներ է անում՝ միջամտելու քաղաքական գործընթացների, պետք է պատրաստ լինել, որ այլ հարցադրումներ էլ կհնչեն քաղաքական դեմքերի կողմից»,-եզրափակեց Հարությունյանը՝ չանդրադառնալով վարչապետի տիկնոջ կողմից հնչեցված մանկապղծության թեմային:

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ