Մակունցը շարունակում է քննարկել տարածաշրջանային վերջին զարգացումները

05/06/2025 23:52 Քաղաքական

Հունիսի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Րայլի Մուրի հետ (Հանրապետական, Արևմտյան Վիրջինիա):

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հնարավորությունները, երկու երկրների օրենսդիր մարմինների միջև ընթացող համագործակցությունը, Հայաստանում ԱՄՆ աջակցությամբ իրականացված կարողությունների զարգացման ծրագրերը։ Երկուստեք կարևորվել է Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության հաստատումը։ Դեսպան Մակունցն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցված խաղաղության համաձայնագիրը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջզգային այլ հարցերի։