Ալեն Սիմոնյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

03/06/2025 13:42 Քաղաքական

Վրաստանի խորհրդարանի նախագահի հրավերով աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Քննարկվել է միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներին:

–00–ԱՀ