Սրանք պատրաստ են ամենաայլանդակին գնալու միայն թե իրենց հռչակած նպատակը իրագործվի․ Աբրահամյան

03/06/2025 09:57 Քաղաքական

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Գործող կառավարիչը հանձնեց Արցախը, իր հանցավոր անգործությամբ զիջեց ՀՀ ինքնիշխան տարածքները, երկրի անվտանգության աստիճանն իջեցրեց պատմական մինիմումին, պետական կառավարման համակարգը փլուզեց ու ի՞նչ է անում ստեղծված իրավիճակում:

Հանրային-քաղաքական դաշտում օրակարգ է ստեղծում, պահում և թելադրում, քողարկում իր հանցագործությունները, բանակցային գործընթացը պահում կուլիսներում, իսկ դաշտը քննարկում է նրա առաջադրած արհեստական դիսկուրսը` մարդկանց ննջասենյակներում «մոմ բռնելուց» մինչև կառավարող զույգի հայհոյախառն արտահայտություններ:

Սրանք պատրաստ են ամենաայլանդակին գնալու միայն թե իրենց հռչակած նպատակն իրագործվի` մնան օրակարգ թելադրող և հնարավորություն ստանան սեփական իշխանությունն անընդհատ ձգել»:

–00—ՅՄ