Որքան էլ Մայր Աթոռը փորձում է խուսանավել, Փաշինյանը սրում է խաղը

03/06/2025 09:46 Քաղաքական

Չնայած Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը երեկ անցկացված Գերագույն հոգևոր խորհրդի նիստի արդյունքներով արեց մի հայտարարություն, որը չէր պարունակում գործողությունների կոչ կամ ծրագիր՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սրել հակաեկեղեցական իր արշավը։ Առավոտ շուտ նա իր ֆեյսբուքյան էջում կրկին թիրախավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ գրելով.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն»։

–00—ՅՄ