Դեսպան Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյի Իշխանապետությունում ՀՀ դեսպան

02/06/2025 18:07 Քաղաքական

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյի Իշխանապետությունում ՀՀ դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մոնակոյի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Փարիզ)»,- ասված է հրամանագրում։

–00—ԱՀ