Իրար եկեք, կոնկրետ քայլեր արեք. Սամվել Ֆարմանյանը` ընդդիմությանը

01/06/2025 18:29 Քաղաքական

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․ «Ի՞նչ է ասում ընդդիմությունը:

Ա.) Մենք չունենք վարչապետի թեկնածու: Չունենք, թե այս ողբերգական իրավիճակում չենք կարող բանակցել ու երկու խմբակցությամբ միասնական թեկնածու առաջադրել՝ նույն բանն է:

Նոնսենս է՝ դուք խոհրդարանական ուժ եք: Կեղծիք է՝ դուք մի քանի ամսից նախընտրական ցուցակ եք ներկայացնելու, որի առաջին համարն ինքնին վարչապետի թեկնածու է: Անընդունելի է՝ իրավիճակը սարսափելի է: Երկու ժամվա հարց է:

Բ.) Եթե մենք նույնիսկ միասնական թեկնածու առաջադրենք, չկա երաշխիք, որ ՔՊ խմբակցությունից նախ 2, ապա անհրաժեշտ թվով պատգամավորներ կմիանան նախաձեռնությանը քվեարկության ժամանակ:

Իսկ ո՞վ ասաց, ո՞վ է վստահեցրել, որ միասնական թեկնածուի առաջադրման պարագայում, եթե ընդդիմությունը կոչ է անում ժողովրդին դուրս գալ փողոց կոնկրետ օրակարգով՝ 4-5 օրում հանրային ճնշմամբ հասնել նախ ՔՊ խմբակցության այդ 2, ապա անհրաժեշտ ձայների ապահովմանը, չի ստացվի: Ո՞նց: Դուք չե՞ք շփվում ժողովրդի հետ: Զզված են՝ էլ տեղ չկա:

Կամ անգամ, եթե Աստված չտա, չի ստացվում, ինչո՞վ է դա խանգարում ընդդիմությանը հաղթել 2026 թ. ընտրություններում: Ինչո՞վ: Այսինքն, ձեր տրամաբանությունն այն է, որ ժողովրդի ընդդիմադիր հատվածը մոռացել է, որ այս ընթացքում մի քանի շրջան դուրս է եկել փողոց ու հիասթափված տուն գնացել: Ու այ հիմա, եթե մեր կոչով կրկին դուրս գա փողոց, արդեն կոկրետ օրակարգով ու գործողությունների կոնկրետ ժամանակացույցով, ու էլի չստացվի, արդեն չի մոռանա ու 2026-ին կգնա ընտրատեղամաս ու կասի՝ քանի որ ընդդիմությունից հիասթափված եմ, դե ուրեմն կընտրեմ Նիկոլի՞ն: Դուք լուրջ այդպե՞ս եք ճանաչում, գնահատում ու վերաբերվում ձեր էլեկտորատին:

Չգիտեմ ձեզնից ում մտքում ինչ հաշվարկ ու ինչ նպատակ կա: Անկեղծորեն՝ չգիտեմ: Եթե կա, հաստատ ազնիվ նպատակ չի: Պետական շահի հետ չհատվող նպատակ է: Համոզիչ չի: Իրավիճակին համարժեք չի:

Դուք հարյուր հազարավոր մարդկանց 2021-ին խոստացել ու համոզել եք, որ մեկ նպատակ ունեք՝ հեռացնել Նիկոլին: Ձախողել եք 4 տարի: Տոտալ ձախողել եք՝ չնայած Նիկոլի բերած նոր աղետներին ու պետության սողացող կազմաքանդմանը:

Իրար եկեք՝ կոնկրետ քայլ արեք:

Եղբայրաբար՝ ժողովրդի ընդդիմադիր հատվածը ձեր ձեռքը կրակը չի ընկել»:

–00—ՅՄ