Համատեղ ջանքերով կարող ենք ապահովել հարաբերությունների զարգացումը․ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 50-ամյակի կապակցությամբ և նշել, որ համատեղ ջանքերով Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը կարող են ապահովել հարաբերությունների զարգացումը՝ կայունության, անվտանգության և բարգավաճման ամրապնդման ուղղությամբ: Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր 50-ամյակի կապակցությամբ: Ռուսաստանը և Հայաստանը պատմականորեն բարեկամական հարաբերություններ ունեն: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել այդ հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր ոլորտներում: Սա, անկասկած, համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին և համապատասխանում է Եվրասիական տարածքում կայունության, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը», – ասվում է հեռագրում։
Պուտինը նաև մաղթել է Փաշինյանին առողջություն, երջանկություն և հաջողություններ հասարակական գործունեության մեջ։
–00—ՅՄ