Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:
Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում, այնինչ` պետք է լիներ ամենաառաջին հարցաքննվողների ցանկում:
Տեղեկացնենք նաև, որ գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա:
Հիշեցնենք՝ Armlur.am-ը գրել է, որ Շահրամանյանը 5-6 անգամ հարցաքննության է հրավիրվել ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն և չի բացառվում, որ կալանավորեն նրան։
Մերի Մանուկյան
–00—ՅՄ