Փորձ է արվում վերանայել ՀՀ պատմությունը, ինքնությունը և հայ-ռուսական հարաբերությունները. ՌԴ դեսպան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Փորձեր են արվում վերանայել Հայաստանի պատմությունը, ինքնությունը և հայ-ռուսական հարաբերությունները։ Ահա թե ինչու հիմա, ավելի քան երբևէ, պահանջված է օբյեկտիվ գիտական վերլուծություն այն մասին, թե ինչն են իրենցից ներկայացնում Հայաստանը ու հայի ինքնությունը։ Այս մասին Երևանում կայացած հայագետների մրցույթի ամփոփման ժամանակ ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Սա կարևոր է նաև մեր երկրները միավորող հատկությունների համատեքստում: Հայաստանի և Ռուսաստանի ինքնությունները այնքան սերտորեն են միահյուսված, որ երբեմն դժվար է դրանք բաժանել: Հետևաբար, կարևոր է, որ հայագիտությունն այժմ այդպիսի ժողովրդականություն է վայելում Ռուսաստանում. Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում ստեղծվում է հայոց լեզվի դասավանդման ամբիոն: Սրանք այն գործընթացներն են, որոնց պետք է ամեն կերպ աջակցենք»,- նշել է դեսպանը:
–00—ՅՄ