Փաշինյանը ազդարարում է մեծ աղետի մասին. քաղաքագետ

28/05/2025 23:38 Քաղաքական

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Փաշինյանը ազդարարում է մեծ աղետի մասին…

«Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ», – այսօր Սարդարապատում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Փաստորեն մինչև այսօր բոլոր պետությունների ղեկավարները, ովքեր հաղթանակների ու ազգային վերածննդի միջոցով են պատկերացրել պետության հզորությունը, սխալվել են:

Պարզվում է՝ պետք է անցնես նվաստացուցիչ պարտության, ազգային ողբերգության միջոցով, որպեսզի «ավելի պետություն», «ավելի ինքնիշխան», «ավելի անկախ» լինես:

Փաշինյանն ինչքան ավելի խրոխտ է «ինքնիշխանականության» մեջ, այնքան մեծ է ապագա աղետի մասշտաբը…»։

–00—ՍՊ