Փաշինյանի ասածը Սարդարապատում անհայրենիք, անսրբություն մարդու ձևակերպումներ են

28/05/2025 14:46 Քաղաքական

Փաշինյանի ասածը Սարդարապատում անհայրենիք, անսրբություն մարդու ձևակերպումներ են, իր իշխանության տարիներին  ՀՀ տարածքային ամբողջականությունը խաթարված է, թշնամին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում, հետևաբար նա հայրենիքիս խոսելու իրավունք չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Հարցին՝ արդյոք հավանական համարում է, որ առաջիկայում մայիսի 28-ը պետականորեն չի նշվի, Սաղաթելյանը նշեց՝ այս իշխանության մնալու դեպքում հնարավոր է․ «Իրենք ապազգային, թրքահպատակ իշխանություն են, և ամեն ինչ անում են ազգային մեր ինքնությունից հեռվանալու համար»,- ասաց Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ