Փաշինյանի հակասական ելույթը․ «Առաջին Հանրապետությունը որպես չարիք ու ծաղրի առարկա դարձավ ԽՍՀՄ-ում»

28/05/2025 10:26 Քաղաքական

Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկել է Հանրապետության տոնին նվիրված միջոցառումը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն իր ելույթում նշեց, որ ԽՍՀՄ գոյության գրեթե ողջ ընթացքում առաջին Հանրապետությունը թիրախավորվել է որպես չարիք, ծաղրի և արհամարհանքի առարկա է դարձել։

Նրա խոսքով, 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր` 70-ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում, անկախ և ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են։ Մինչդեռ, ըստ նրա, 3-րդ հանրապետության պատմության հետահայաց վերլուծությունն ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ