Ուրախ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության կապակցությամբ

28/05/2025 10:20 Քաղաքական

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու ջանքերին, որոնք վճռորոշ են Հարավային Կովկասի բարգավաճման համար։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Ադրբեջանի Անկախության օրվան նվիրված ուղերձում:

«Մենք ուրախ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կապակցությամբ»,- ընդգծել է նա։

Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է խորացնել համագործակցությունը Բաքվի հետ՝ ամբողջ տարածաշրջանի համար խաղաղ, բարգավաճ ապագա ապահովելու համար։

–00—ՅՄ