Մեր ժողովուրդը հաղթեց մայիսյան հերոսամարտերում, քանի որ թվացյալ անհնարինը չկոտրեց ոգու ամրությունը

28/05/2025 09:05 Քաղաքական

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ․

«Մեր ժողովուրդը հաղթեց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում, քանի որ՝

  • թվացյալ անհնարինը չկոտրեց ոգու ամրությունը,
  • hաղթանակ չխոստացող ամեն տեսակ ռացիոնալ հաշվարկները պարտվեցին արժանապատիվ ապրելու աներեր կամքին,
  • հավատը ուժեղ գտնվեց վախից,
  • ազատատենչությունը հաղթեց հոռետեսությանը,
  • ազգային պատասխանատվությունը բարձր դասվեց հարմարվողականությունից,
  • մեծ նպատակն ավելի կարևոր համարվեց, քան անձնական ապահովությունը,
  • ազատությունն ու անկախությունը մնացին կենսական, ոչ թե բանակցելի արժեք,
  • և վերջապես՝ ժամանակավոր կորուստները չդարձան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ՝ շարունակելու պայքարը:

Եվ մայիսյան հաղթական հերոսամարտերը դարձան իրողություն։

Հավերժ փա´ռք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը:

Փա´ռք ու պատի´վ Հայրենիքի նվիրյալ զավակներին, ովքեր բոլոր ժամանակներում հավատով ու վճռականությամբ պայքարել և հաղթանակներ են կռել:

Փա´ռք նրանց, ովքեր դեռ նոր հաղթանակներով կերտելու են արժանապատիվ, ազատ ու անկախ Հայրենիքի վաղվա օրը»։

–00—ՅՄ