«Քոչարյանը ողջ ուժերի լարումով պայքարում է Նիկոլին անվստահություն հայտնելու դեմ»․ Մալյան
27/05/2025 19:14
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանը վատ վիճակի մեջ է դրել «Հայաստան» խմբակցության պատգամավորներին: Քոչարյանը ողջ ուժերի լարումով պայքարում է նիկոլին անվստահություն հայտնելու դեմ, բայց անձամբ իր համար հեշտ է՝ նա իմպիչմենթի սուբյեկտ չէ:
Իմպիչմենթի սուբյեկտ հանդիսացող «Հայաստան» խմբակցության պատգամավորները Քոչարյանի պահանջով ստիպված են անլուրջ իրավիճակներում հայտնվել՝ ԶԼՄ-ների տաղավարներում իմպիչմենթի օրակարգի դեմ մանկական արդարացումներ բերելով: Պատգամավորների արդարացումները գնալով ավելի անլուրջ տպավորություն են թողնում ընտրողների վրա: Ընտրողները ամեն ինչ տեսնում և հասկանում են: Իմպիչմենթը այսօր միակ քաղաքական օրակարգն է»։
–00—ՍՊ