Քննարկվել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման քայլերը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի տեղակալ գերապայծառ Միրոսլավ Վախովսկիի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման հետագա քայլերը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը: Նախարարի տեղակալը բարձր է գնահատել այս ուղղությամբ Սուրբ Աթոռի կողմից ցուցաբերվող հետաքրքրությունը և խաղաղության հաստատման վերաբերյալ կոչերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության խնդիրների շուրջ, ներառյալ՝ մշակութային ժառանգության պահպանման և հումանիտար հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:
–00—ՅՄ