Ֆրանսիայի ԱԳ նախարարը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

27/05/2025 09:30 Քաղաքական

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Նախարար Բարոն ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մասնակցել են Ադմիրալ Լուի Դարտիժ Դյուֆերենին նվիրված հուշաքարի բացման արարողությանը:

–00—ՍՊ