Ֆրանսիան աջակցում է Հայաստանին և ԼՂ-ից տեղահանվածներին, Բաքվի հետ պայմանագիրը պետք է կնքվի

26/05/2025 15:05 Քաղաքական

Ֆրանսիան շարունակում է մնալ ԼՂ տեղահանվածների, ինչպես նաև՝ Հայաստանի կողքին։ Եկել եմ ևս մեկ անգամ նշելու մեր աջակցությունը, որը ինչպես նշում է  նախագահ Էմանուել Մակրոնը՝ պետք է լինի կայուն, ամբողջական և անխախտ։ Նախ աջակցություն խաղաղության համաձայնագրին, որը դժվարին բանակցությունների արդյունքում ավարտվել է։ Այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն։

«Հարկ եմ համարում նշել նաև Հայաստանի և Ֆրանիսայի պաշտպանական համագործակցությունը, որը նպատակ ունի ՀՀ-ին հնարավորություն տալ պաշտպանել իր ինքնիշխանությունը, նաև ժողովրդավարական մոդելն ամրապնդելու համար»,- ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը։։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ՅՄ