Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ստորագրել են «Մտադրությունների մասին» հռչակագիր

26/05/2025 14:34 Քաղաքական

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ստորագրել են «Մտադրությունների մասին» հռչակագիր: Այս մասին ասաց Արարատ Միրզոյանը Ժան-Նոել Բարոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Այն նախատեսում է ավելի սերտ համագործակցություն երկու գերատեսչությունների միջև, ներառյալ՝ քաղաքական երկխոսության խորացում, պարբերական խորհրդակցությունների անցկացում, արտերկրում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների միջև փոխգործակցության ավելացում և այլն»։

–00–ԱՀ