Մտքեր են փոխանակվել եվրոպական ինտեգրման փորձի ուսումնասիրման և փոխանակման կարևորության վերաբերյալ

23/05/2025 18:52 Քաղաքական

Մայիսի 22-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորությամբ:

Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և ընդգծելով երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը։

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, Եվրոպական Միության խորհրդում Լեհաստանի նախագահությանը և Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանը վերաբերող մի շարք հարցերի։

Մտքեր են փոխանակվել եվրոպական ինտեգրման փորձի ուսումնասիրման և փոխանակման կարևորության վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումներին առնչվող թեմաներ: Նախարարի տեղակալ Կոստանյանը ներկայացրել է խաղաղության գործընթացի վերջին զարգացումները ևՀայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակման կարևորությունը։

–00—ՅՄ