Ես Բալասանյան Սամվելին չեմ հարգում, բայց Սև բերդն ինքը սարքել է, ինչը ճիշտ է, պիտի ասել ճիշտը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Ես Բալասանյան Սամվելին չեմ հարգում, բայց Սև բերդն ինքը սարքել է, ինչը ճիշտ է, պիտի ասել ճիշտը։ Այս մասին այսօր Գյումրիի համայնքապետարանի ավագանիի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Ես Բալասանյան Սամվելին չեմ հարգում, բայց Սև բերդն ինքը սարքել է։ Գիտե՞ք ինչ կա՝ ինչը ճիշտ է, դա պիտի ասես։ Ինքը Սև բերդի էդ ավերվածությունը սարքել է, ուղղակի էնտեղի դիմացի կանաչ տարածքներն է մասնավորեցրել, բայց շենքը ինքը գնել է, գնել է անհատից, մասնավորից, ես դա հստակ գիտեմ։
Ես իրեն չեմ ընդունում ու չեմ հարգում ընդհանրապես, իրա ապրածը, ինչ որ արել է իմ նկատմամբ, բայց որ ճիշտ է, ճիշտն եմ ասում։ Նմանատիպ կառույց, որ կառուցել է, հանրապետությունում չկա, էդ էլ ասեմ ձեզ, բայց էն դիմացի տարածքների մեջ որ շենք-շինություններ է կառուցել, այ դրանք ուրիշ բան են։ Սա լինելու է բոլորի նկատմամբ, ոչ միայն Բալասանյանի, եթե ես սխալ եմ արել, իմ նկատմամբ էլ է կիրառվելու, իմ հետի աշխատողները դա տեսնում են։», – նշեց Ղուկասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ