ՀՀ իշխանության առաջարկած «Խաղաղության խաչմերուկի» համար պետք է պայմանագիր Բաքվի և Երևանի միջև
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Երեկ Հայաստանում էի։ Հայկական կողմը մշակում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ փորձելով իր տարածքն ու իր լոգիստիկ հնարավորությունները ներառել մայրցամաքային գործընթացներին: Այս մասին այսօր դեսպանների համաժողովում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Գործնականում եթե պետք է «Խաղաղության խաչմերուկը» գործարկվի, ապա պետք է Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Մենք անկեղծ մաղթում ենք հաջողություններ պայամանագրի ստորագրման հարցում, այս մասին երեկ քննարկում եմ ունեցել Հայաստանի վարչապետի և նախագահի հետ։ Հասկանալի է, որ պայամանագիրը (նախագիծը-խմբ․) հնարավոր է դարձել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ կայացած մի քանի գագաթնաժողովներից հետո։
Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս աջակցել, եթե կողմերը հետաքրքրված են դրանում։ Կոնֆլիկտների հաղթահարումը՝ մասնավորապես նաև՝ Հայաստան-Թուրքիա հարցերում, էապես կբարելավի տարածաշրջանի մրցունակությունը։», – իր խոսքում նշել է բարձրաստիճան դիվանագետը։
Մանրամասները տեսանյութում։
–00—ԱՊ