ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահը կժամանի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսը մայիսի 26-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԽ-ն։
Այցի շրջանակում նա կմասնակցի «Երևանյան երկխոսություն» համաժողովի բարձր մակարդակի պանելային քննարկումներին, որտեղ կանդրադառնա տեղական և տարածաշրջանային իշխանությունների դերին՝ որպես եվրոպական ժողովրդավարության հիմնասյուն։ Քուլսը կարևորելու է դրանց առանցքային դերը Եվրոպայի նոր ժողովրդավարական պակտում։
Պաշտոնական այցի ընթացքում Քոնգրեսի նախագահը նախատեսում է հանդիպումներ ունենալ Հայաստանի Հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ։
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման նոր օրենքի մշակման գործընթացը, ժողովրդավարական նորարարությունների խթանման, քաղաքացիների ներգրավման և ժողովրդավարության նկատմամբ վստահության վերականգնման ուղիները։