Փաշինյանը տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները քննարկել է Եվրոպական միության դեսպանների հետ
21/05/2025 20:05
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված Եվրոպական միության դեսպաններին, որոնք այցելել են Հայաստան:
Վարչապետը ողջունել է դեսպանների այցը և նման ձևաչափով հանդիպումների անցկացումը:
Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների, փոխգործակցության ու հետագա զարգացման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:
Դեսպանները կարևորել են Հայաստանի Կառավարության ջանքերը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների հետևողական առաջմղման ուղղությամբ։
–00—ՍՊ