Լավրովը՝ Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» մասին․ «Չի՛ կարելի մոռանալ սեփական պատմությունը և սխրանքները»

21/05/2025 17:39 Քաղաքական

Չի կարելի մոռանալ սեփական պատմությունը և սխրանքները։ Այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված «պատմական» և «իրական» Հայաստանի մասին գաղափարախոսությունը։

Նշենք, որ Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այս պահին հանդես է գալիս բանախոսությամբ։

Լավրովը՝ մեջբերելով Փաշինյանի այն խոսքերը, թե պետք չէ անընդհատ վերադառնալ«պատմական Հայաստան», այլ ամրացնել «իրական Հայաստանը», նշեց, որ համաձայն է, բայց սեփական պատմությունը մոռանալ չի կարելի․ «Չի կարելի մոռանալ սեփական պատմությունը և նախնիների սխրանքները՝ հանուն երկրի, ժողովրդի, հավատքի։ Դա պետք է մնա հոգում, հիշողության և երեխաների, թոռների դաստիրակության մեջ»,- ասել է Լավրովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ