Հայաստանը նպատակ ունի Ռուսաստանի հետ փոխգործակցությունն ուղղել դրական հուն․ ԱԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Հայաստանը մտադիր է ՌԴ-ի հետ փոխգործակցությունն ուղղել դրական հուն՝ չնայած երկու երկրների միջև առկա խնդիրներին։ Այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ես չեմ ուզում ժխտել խնդիրների առկայությունը՝ դրանք ոչ Հայաստանն է ժխտում, ոչ Ռուսաստանը։ Տեսանք, որ կան հարցեր, որ Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր են ընկալում։ Սակայն մենք ունենք տեսական երկու մոտեցում՝ ուղղել հարաբերությունները բացասական հուն, կամ, հիմնվելով ընդհանուր շահերի վրա, ուղղել հարաբերությունները դրական հուն։
Մենք կարող ենք անվերջ կենտրոնանալ անցյալի վրա, բայց Հայաստանի դիրքորոշումն այն է, որ մենք Ռուսաստանի հետ ունենք ամուր կապեր, աճող տնտեսական հարաբերություններ ու պետք է կարողանանք զարգացնել դրանք ՝ հիմնվելով դրականի վրա»- ասաց Միրզոյանը։
–00—ՅՄ