Ո’չ, չենք պատրաստվում վերաֆորմատավորել ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները. Միրզոյան

21/05/2025 13:13 Քաղաքական

Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Արդյոք պատրաստվում ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ, ուզում եմ շատ ուղիղ պատասխանել՝ ոչ: Մեր մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, և դրանք որևէ մեկը չի չեղարկել: Միևնույն ժամանակ, Հայաստանում մտահոգություններ կան, որ մեխանիզմները միշտ չէ, որ աշխատել են իրենց ողջ ներուժով, բայց դա բոլորովին այլ հարց է»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ