Զինվորական ծառայության ժամկետների կրճատման գաղափարը նոր հարված է ՀՀ անվտանգության համակարգին
21/05/2025 09:33
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Գումարով բանակից ազատվելու իշխանական նախաձեռնության շրջանակներում կրկին ակտիվացվել է պարտադիր ժամկետային ծառայության կրճատման թեման, որը նախ 2021 թվականի նախընտրական շրջանում խաղարկվեց, ապա 2024 թվականին ամրագրվեց ԶՈւ կերպափոխման հայեցակարգում:
Անխոս այս փուլում էլ այդ թեման պատահական չի ակտիվացվում, որովհետև նախ ունի նախընտրական բնույթ, երկրորդ, «համընկնում» է Ադրբեջանի առաջ մղած ՀՀ ապառազմականացման նախապայմանում:
Իշխանությունն ինքն է տարբեր առիթներով արձանագրել բանակում համալրման հետ կապված լրջագույն խնդիրների մասին ու այս ֆոնին ծառայության ժամկետների կրճատման գաղափարը, ինչ դրդապատճառ էլ պարունակի, դա նոր հարված է ՀՀ անվտանգության համակարգին»:
–00—ՅՄ