Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում դեռ բաց հարցեր են մնում․ Ալիևի օգնական

19/05/2025 Քաղաքական

Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում դեռ բաց հարցեր են մնում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ըստ Հաջիևի՝ Հայաստանի Սահմանադրությամբ իբր թե Ադրբեջանին տարածքային պահանջներ են ներկայացվում, և որպեսզի հնարավոր լինի տարածաշրջանում կայուն խաղաղություն ունենալ, պետք է «այդ պահանջների վերջը Հայաստանը տա սահմանադրական ճանապարհով»։

 

–00—ԱՊ