Էդգար Ղազարյանը Փաշինյանի մոտ դեսպան ա աշխատել, «տինտիրիդներ» պետք չի անել էլի. Մարուքյան

19/05/2025 Քաղաքական

Ընդդիմությունն ուզում է վիժեցնե՞լ իմպիչմենտի պրոցեսը։ Ինչ է նշանակում՝ նա վստահություն չի ներշնչում, ո՞ւմ մոտ չեմ ներշնչում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած ՄԱՍԿ կուսակցության կողմից իմպիչմենտի գործընթացում վարչապետի թեկնածու առաջադրված Էդմոն Մարուքյանը։

«Էդգար Ղազարյանն ի՞նչ ա ուզում ասի, ինքը Փաշինյանի մոտ դեսպան ա աշխատել Լեհաստանում։ Չեմ ուզում Էդգար Ղազարյանին անդրադառնամ։ Հուսով եմ՝ Ղազարյանը և Մալյանն իրենց խոսքը հարգում են, իրենք դիմել են պատգամավորներին, ասել են՝ նախաձեռնեք, ինչը իրականացվել է։ Դրանից հետո որևէ պատրվակով որևէ խոսակցություն շարունակելը նշանակում է Կիրովականի ասած «տինտիրիդներ» անել»։ – նշեց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյությում։

 

–00—ԱՊ