Ազգային ժողովի այգում Ալեն Սիմոնյանը երիտասարդների հետ հանդիպում է կազմակերպել

17/05/2025 Քաղաքական

Կայացավ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի մի խումբ երիտասարդների հետ հանդիպումը, որոնք արձագանքել էին ինձ հետ հանդիպելու առաջարկիս։ Գրում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․

«ՀՀ Ազգային ժողովի այգում ազատ ձևաչափով հետաքրքիր քննարկում ծավալվեց, լսեցի երիտասարդներին հուզող հարցերը, ինչպես նաև տարբեր թեմաների վերաբերյալ նրանց մոտեցումները:

Անկաշկանդ մթնոլորտում կայացած զրույցի առանցքում էին խորհրդարանական դիվանագիտության սկզբունքները, արտաքին ու ներքին քաղաքական գործընթացները, երիտասարդությանը վերաբերող թեմաներն ու մասնակցիներին հետաքրքրող այլ հարցեր։

Հաշվի առնելով, որ հանդիպումներին մասնակցել ցանկացող երիտասարդները տարբեր վարչական շրջաններից էին, որոշել ենք այլևս չդնել վարչական շրջանների սահմանափակումներ և հաջորդ հանդիպումները կանցկացնենք ներառելով Երևանի բոլոր վարչական շրջանների երիտասարդներին»։

–00—ՍՊ