ՀՀ-ում չկա բուն հայկական օրակարգ, Արևմուտքը, ՌԴ-ն, Ադրբեջանն ու Թուրքիան իրենց օրակարգերն են բերում
17/05/2025
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Հայաստանի Հանրապետություն չկա բուն հայկական օրակարգ, այսօր կա օտարածին օրակարգեր, Արևմուտքը, ՌԴ-ն, Ադրբեջանն ու Թուրքիան իրենց օրակարգերն են բերում, բոլորն ունեն իրենց գործակալները, նրանք իրականացնում են այդ պետությունների օրակարգը։ Այս մասին հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, որը այս պահին հանդես է գալիս բանախոսությամբ։
«Քանի դեռ մեր ժողովուրդը չի ձևավորել իր իրական, ազնիվ, անկեղծ օրակարգը, ոչ մի հաջողության չենք հասնելու, և գլխավոր խնդիրն այսօր նոր հայկական օրակարգի ձևավորումն է։ Այդ համատեքստում, սկսելու ենք բանախոսությունների ցիկլ, հրավիրելու ենք բոլոր այն մարդկանց, որոնք մեր կարծիքով բուն ասելիք ունեն այս մասով, սա ազգային նպատակ է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ