Ուկրաինայի պատվիրակը կժամանի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կարգադրություն է ստորագրել․
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.
Կազմակերպել 2025 թվականի մայիսի 17-21-ը փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ, Ուկրաինայի պատվիրակ Սերգեյ ՎԼԱՍԵՆԿՈԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
–00—ՍՊ