ՀՅԴ-ն ցավակցություն է հայտնել Ուրուգվայի նախագահի մահվան կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը և ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի ղեկավար Գևորգ Ղուկասյանն այցելել են Երևանում Ուրուգվայի դեսպանատուն։
Նրանք ՀՅԴ անունից ցավակցական գրառում են կատարել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախկին նախագահ Խոսե Մուխիկայի հիշատակին բացված սգո մատյանում՝ վշտակցելով եղբայրական Ուրուգվայի ժողովրդին և նախագահ Մուխիկայի հարազատներին և ընկերներին։
ՀՅԴ անդամները կարճ զրույց ունեցան Հայաստանում Ուրուգվայի նորանշանակ դեսպան Ն․Գ․ տիկին Սիլվանա Լեսկա Բարոլինի հետ՝ շեշտելով որ պատրաստ են ամեն ջանք գործադրել հայ և ուրուգվայցի ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու ուղղությամբ։
–00—ՍՊ