ՔՊ-ական պատգամավորն ԱԺ ընդդիմությանը դրդում է իմփիչմենտի՞․ Արտակ Զաքարյան

16/05/2025 Քաղաքական

ՔՊ-ական պատգամավորն ԱԺ ընդդիմությանը դրդում է իմփիչմենտի՞: Այս վերտառությամբ գրություն է կատարել ֆեյսբուքյան էջում ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«ԱԺ քպ-ական մեծամասնությունը, վերջին չորս տարում, բյուջեից շուրջ 3,58 միլիարդ դրամ աշխատավարձ է ստացել՝ երկիրն անդառնալիորեն ավիրելու և հայոց պետականությունը կործանելու համար, ինչը նրանց մոտ շատ լավ ստացվում է:
Իսկ Աժ ընդդիմությունը, վերջին չորս տարում բյուջեից շուրջ 1,5 մլրդ դրամ աշխատավարձ է ստացել՝ այս աղետալի ու դավադիր խմբակին իշխանազրկելու և երկիրը փրկելու համար, որն առայժմ չի ստացվել:
Կարծում եմ, ճիշտ եմ հասկացել ԱԺ այսօրվա բրիֆինգի ընթացքում քպ-ական դեպուտատի ասածի ու չասածի բուն իմաստը:», – մասնավորապես նշել է Զաքարյանը։

 

–00—ԱՊ