Երկրի ղեկին հայտնված պատահականությունների զենքը լկտիությունն է՝ ստերով ու կեղծիքներով
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Արցախի պաշտպանության բանակի նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․
«Այսօր երկրի ղեկին հայտնված պատահականությունների հիմնական զենքը լկտիությունն է, որն ուղեկցվում է սահման չճանաչող ստերով ու կեղծիքներով, միամիտ զանգվածներին մոլեռանդ կրքոտությամբ մատուցվող սին խոստումներով, պետականության ստեղծման և կայացման համար, եթե ոչ վճռորոշ, ապա, գոնե, ինչ-որ բան արած մարդկանց վարկաբեկող հասցեական թիրախավորումներով…
Այլևս անկասկած է, որ այդպես ընդունակ են վարվել միայն կյանքում որևէ մնայուն արժեք չստեղծած կատարածուները, բայց, միաժամանակ, անհասկանալի և հիասթափեցնող է, թե ինչպես և ինչքան կարող է այդպիսիներին հանդուրժել հազարամյակներով պատկառելի ավանդույթներ ստեղծած ժողովուրդը…
Հ.գ.- Մենք գտնվում ենք մի քաոսի մեջ, որը կառավարվում է… Կառավարվում է և՜ ներսից, և՜ դրսից… Իսկ քաոսից օրինակարգ փոխհարաբերությունների անցման ճանապարհը մեկն է՝ ՍԹԱՓՎԵԼ և փորձել նորից վերադառնալ այնտեղ, որտեղ ՄԵԶ, որպես պետականություն վերանվաճած ԱԶԳ, քիչ թե շատ հարգում էին…
Հ.գ.գ.-Հատուկ եմ դրել այս լուսանկարը, որովհետև այդ ժամանակ, որպես Արցախի հանրապետության բանակի պաշտոնական ներկայացուցիչ, հարգված ու արժանապատիվ էի ինձ զգում…»։