Լավրովի այցը Հայաստան մշակվում է, ժամանակին մանրամասները կտրամադրենք․ Զախարովա
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան մշակման փուլում է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախարարն ակնկալում է մայիսին այցելել Երևան։
Գերատեսչությունը համապատասխան ժամանակին կտրամադրի մանրամասն տեղեկատվություն այս առնչությամբ։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Արա Միրոզյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև 2025 թվականի հունվարի 21-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է Լավրովի հնարավոր այցը Երևան։ Լավրովը հաստատել է, որ ընդունել է Միրոզյանի հրավերը և նշել է, որ անպայման կօգտվի այդ հնարավորությունից՝ այցելելու Երևան ։
Ավելի վաղ ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել էր, որ ամսաթվի վերաբերյալ ԱԳՆ-ն կծանուցի այցին ավելի մոտ ժամկետում։
–00–ԱՀ