Սենց նվաստացա՞ծ, «Խանքենդի» ասելով, հաղթանակ բառից սարսափած ու՞ր եք գնում, սա՞ է ձեր ապագան

15/05/2025 13:24 Քաղաքական

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որը պետք ա ավելի բացահայտ դարձնել ժողովրդի համար, ո՞րն է այդ ուղղությունը։ Դուք (ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին մասնակից ՔՊ խմբակցության անդամներ-խմբ) անընդհատ ասում եք՝ այս հայտարարությունն անկախ Հայաստանի շահերից չի բխում, իսկ անկախ Հայաստան ասելով՝ դուք պատկերացնում եք ձեր նոր թեզը՝ «իրական Հայաստանը»։ Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը՝ դիմելով ՔՊ խմբակցության պատգամավորներին։

Նշենք, որ հանձնաժողովի նիստում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով ներկայացնում էր ԱԺ հայտարարության նախագիծ։

«Հայկական և հաղթանակ բառերը սպառնալիք են քաղաքական մեծամասնության համար։ Դուք հայերի բոլոր հաղթանակները ստորադասելու մտադրություն ունեք, Սարդարապատի, Շուշիի, Հայրենականի հաղթանակներն անընդունելի են ձեր համար, դուք պարտություններով եք «կերտում» «իրական Հայաստանը»։ Մենք հաղթանակի զորահանդեսը ո՞րտեղ էինք անում, Ստեփանակերտում։ Հիմա դուք կյանքում կտա՞ք Ստեփանակերտ անունը, բայց «Խանքենդի» կասեք, էս ձևով ո՞ւր եք տանում ժողովրդին, ի՞նչ ապագա, թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ նվաստացած ապագա՞», – նշեց Ռուստամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ